ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր ուժերն են այս ընտրությունները դիտարկում ամբողջական իշխանափոխության համատեքստում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Այստեղ առաջնային նշանակություն ունեն մասնակից ուժերի ոչ միայն մոտեցումները քաղաքային տնտեսության կառավարման առումով, այլև բուն քաղաքական տեսանկյունից: Բանն այն է, որ ընտրություններին մասնակցում են նաև ուժեր, որոնք փորձագետները գնահատում են որպես իշխանությունների սատելիտներ: Արդեն իսկ նկատելի է, որ այդ միավորները փորձում են ընտրությունները վերածել մունիցիպալ մրցավազքի՝ հնարավորինս առաջ բերելով ապաքաղաքական օրակարգ: Այնինչ, կան մի քանի ուժեր, որոնք ընտրական գործընթացը դիտարկում են ամբողջական իշխանափոխության համատեքստում: Ի մասնավորի, հիմնական ուժերից նման օրակարգ ունի «Ապրելու երկիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Մանե Թանդիլյան), որը երեկ իր քարոզարշավն սկսեց Արաբկիր համայնքից:

Կուսակցությունն օրերս տարածած հայտարարության մեջ հատուկ շեշտում էր, որ «Հայաստանում պետք է տեղի ունենա ամբողջական իշխանափոխություն»: Ավելին, կուսակցությունն ի սկզբանե նշում է, որ «բացառվում է իշխող կուսակցության հետ որևէ համագործակցություն»: Ի դեպ, օրերս մենք նաև տեղեկացրել էինք, որ, մեր տեղեկություններով, առաջիկայում «Ապրելու երկիր» կուսակցությունը նախատեսում է առաջարկել այլ քաղաքական ուժերի՝ փաստաթուղթ ստորագրել՝ միասին ՔՊ-ի դեմ պայքարելու պատրաստակամության մասին։

Հաջորդ ուժը, որը դարձյալ այս ընտրությունները դիտարկում է ամբողջական իշխանափոխության համատեքստում, «Մայր Հայաստան» դաշինքն է, որի առաջին համար Անդրանիկ Թևանյանն ի մասնավորի ոչ մեկ անգամ նշել է, որ դաշինքը կենտրոնացել է ոչ թե քաղաքային, այլ քաղաքական և անվտանգային խնդիրների վրա և ձգտում է վերցնել իշխանությունը Երևանում՝ դա դիտարկելով երկրում ամբողջական իշխանափոխության մեկնարկ: Թե մյուս քաղաքական ուժերից որոնք կմիանան այս օրակարգին, ցույց կտան առաջիկա մի քանի օրերի նրանց հայտարարությունները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular