ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ավագանու ընտրությունները երբեք այսքան քաղաքական չեն եղել. Մանե Թանդիլյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու ընտրությունները երբեք այսքան քաղաքական չեն եղել, որքան այս անգամ է և երբեք այսքան համահայկական չեն եղել։ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն է այդ մասին հայտարարել երեկ, ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկին։ Նա հորդորել է երևանցիներին անպայման գնալ ընտրությունների։ «Ես 45 տարեկան եմ և իմ ամբողջ քաղաքական կենսագրությունը դրել եմ այս ընտրությունների այս սեղանին, որովհետև համոզված եմ, թե որքան ճակատագրական է դա։ Նվիրում ու ջանք չենք խնայելու մեր սիրելի երևանցիներին բացատրելու այս հանգամանքը»,- նշել է Թանդիլյանն ու հավելել, թե պատրաստ է իր կյանքի հաջորդ 10 տարիները նվիրել երկրին անմնացորդ։ «Այսպես է միայն հնարավոր փոխել ապագան, այլ կերպ՝ երազանքը չիրականացված պաթոսի կվերածվի, իսկ մենք գիտենք՝ երազանքն ինչպես իրականության վերածել»,- նշել է քաղաքապետի թեկնածուն։

Թանդիլյանի խոսքով՝ «ծանր բեռ է գնալ դռնից դուռ, բակից բակ, բացատրել հանրությանը, թե ինչու է այսքան կարևոր այս ընտրությունը, ինչպես է Երևանում ընտրություններով փոփոխություն բերած նոր իշխանություն բեկելու այդ սրընթաց, քանդվող ընթացքը, ինչպես է արտաքին ազդակ դառնալու Երևանից, որ մենք համաձայն չենք այն քաղաքականության հետ, որ որդեգրել են այսօրվա իշխանությունները, պատասխանատվությունը մեծ է քաղաքական ընթացք փոխելու»,- նշել է Մանե Թանդիլյանը։

Նշենք, որ երեկ մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը և ընտրություններին մասնակից մի քանի քաղաքական ուժեր արդեն իսկ հանդիպումներ են ունեցել։ Ի տարբերություն «Ապրելու երկիր» կուսակցությանն, օրինակ, <<Քաղպայմանագրի>> հանդիպումները Նուբարաշենում առանձնապես հաճելի ընթացք չեն ունեցել, և մարդիկ Տիգրան Ավինյանի և նրա կուսակիցների դեմքին պարզապես ասել են, այն, ինչ մտածում են, շատ դեպքերում արձանագրելով, որ գործող իշխանությունները ձախողել են իրենց աշխատանքը ոչ միայն քաղաքական, այլ նաև քաղաքային կառավարման ոլորտներում։

Ալինա Մանթաշյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular