ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պրիգոժինին չփրկեցին անձնական երաշխիքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Ռուսաստանի Տվերի երկրամասում բիզնես ինքնաթիռ է կործանվել, որի մեջ 10 անձինք են եղել։ Անձնակազմի 3 անդամներից բացի, ուղևորների թվում են եղել «Վագներ» խմբավորման առաջնորդ Եվգենի Պրիգոժինը և «Վագների» հրամանատար՝ Դմիտրի Ուդկինը։ Բիզնես-ջեթը գրանցված է եղել հենց Եվգենի Պրիգոժինի անվամբ։ Այս տարի Ռուսաստանում ձախողված խռովությունից հետո, Պրիգոժինին ոչ միայն չէին պատասխանատվության ենթարկել, այլև թույլ էին տվել տեղափոխվել Բելոռուս և շարունակել իր գործունեությունը։

Նախօրեին էլ Պրիգոժինը տեսաուղերձ էր հղել արդեն Աֆրիկայից, որտեղ գտնվում էր իր վարձկանների մի մասի հետ։ Խռովության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ էր սպառնացել Եվգենի Պրիգոժինին, և բազմաթիվ վերլուծաբաններ զարմացած էին, թե ինչու մինչ օրս Պրիգոժինը դեռ կենդանի է մնում։ Ռուսատանում իշխանության ուղղահայացն այնպիսին է, որ հիմնված է բացառապես ուժի և ուժի ցուցադրության վրա, իսկ Պրիգոժինի խռովութունը փաստացի ապացուցել էր Վլադիմիր Պուտինի որոշակի թուլությունը, ուստի և ռուսաստանյան իրողութուններին քաջատեղյակ բազմաթիվ վերլուծաբաններ նշում էին, թե Ռուսաստանի նախագահը վաղ, թե ուշ վրեժ է լուծելու Պրիգոժինից՝ ոչ այնքան խռովության հետևանքով իր վախի, որքան հանրության մեջ իր սեփական հեղինակությունն ու վարկանիշն ավելացնելու նպատակով։

Այս հանգամանքը Պրիգոժինը բնականաբար չէր կարող չիմանալ, ինքն էլ՝ լինելով Վլադիմիր Պուտինի անձնական խոհարարը և մերձավոր մարդկանցից մեկը, հրաշալի գիտակցում էր, թե ու՞ր է գնում և ի՞նչ հետևանքներ կարող են լինել։ Թերևս նրան կարողացել են անձնական երաշխիքներ խոստանալ, սակայն դա որևէ կերպ չի փոխում իրավիճակը։ Փաստն այն է, որ Ռուսաստանում Պուտինին ձեռնոց նետած, թեկուզ մեկ անգամ ձախողած մարդը պարզապես շանս չուներ կենդանի մնալու։

Գրիշա Անանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular