ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմ բացառում, որ Փաշինյանը հորդորի դուրս գանք Արցախից․ Մարտիրոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում հայտարարեց, թե Ադրբեջանը ծրագրեր է մշակում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու՝ մուտք թույլ չտալու ուղղությամբ։ 

MediaHub-ի հետ զրույցում արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը նշեց, որ սա նշանակում է՝ արցախցիները կարող են դուրս գալ և չվերադառնալ։ 

«Իրականում, շտապողականություն դրսևորել պետք չէ, որովհետև Ադրբեջանի գործողությունները վերջին ճիգերի մասին վկայող փաստեր են, կարծում եմ՝ պետք է միայն եռակողմ հայտարարությունն ընդունել որպես հիմք, չանդրադառնալով Աղդամի ճանապարհը բացելու հարցին։ Եթե մենք ընդունենք Ակնայի ճանապարհը բացելու պահանջը, ապա շեղվում ենք եռակողմ հայտարարությունից և նոր իրավական դրույթներ ենք ներմուծում, որոնք անթույլատրելի են»,-ասաց նա։ 

Խոսելով Փաշինյանի հայտարարության մասին՝ փաստաբանը նշեց, որ եթե նույնիսկ նման փաստաթուղթ հայտնվի, ապա այն որևէ իրավական հիմք չի ունենա։ Հարցին՝ արդյո՞ք Փաշինյանը կթողնի, որ այդ փաստաթուղթը իրավական հիմք չունենա և արդյո՞ք չի համաձայնվի Բաքվի պահանջի հետ, վերջինս պատասխանեց․ 

«Փաշինյանի հայտարարությունները նայելով, իր քաղաքականությանը հետևելով՝ վստահ եմ, որ նա կգնա այն ճանապարհով, որն Ադրբեջանը կպահանջի։ Չեմ կարծում, որ Փաշինյանը հայ ժողովրդի շահերով կգործի։ Բացառված չէ, որ Փաշինյանը հորդորի՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացվի, առանց համապատասխան քաղաքական քննարկումների, առանց միջպետական հարաբերություններում ձևավորված իրավական փաստաթղթի շուրջ որոշակի քննարկումներ կատարելու»,-նշեց Մարտիրոսյանը։ 

Փաստաբանի խոսքով՝ ինչ էլ լինի, արցախցին դուրս չի գա իր հայրենիքից և նույնիսկ, եթե անհրաժեշտ լինի պատերազմական փիլիսոփայությամբ շարժվել, ապա կգնան այդ քայլին.

«Միայն այդ պայմաններում կարող ենք համարժեք դիմադրություն ցույց տալ մեր թշնամուն»,- վստահ է նա։

Լիաննա Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular