ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազդանշաններ, որոնց օգնությամբ աչքերը զգուշացնում են առողջական խնդիրների մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Աչքերի օգնությամբ կարելի է շատ բան ասել մարդու առողջական վիճակի մասին: Դրանք արտացոլում են ոչ միայն ներքին աշխարհը, այլև մեր հիվանդությունները:

1. Ակնագարուկ

Կարող է ցավ առաջացնել, գրգռել մաշկը, սակայն սովորաբար անցնում է մի քանի օր անց: Եթե 3 ամսվա ընթացքում այն չի անհետանում, ապա կարող է քաղցկեղի հավազադեպ հանդիպող տեսակի լինել, հայտնի որպես ճարպագեղձերի կարցինոմա:

2. Հոնքերի մազաթափություն

Հոնքերի մազաթափությունը տեղի է ունենում տարբեր պատճառներով: Եթե հոնքերի մազաշատ հատվածը սկսում է անհետանալ, ապա դա կարող է խոսել վահանաձև գեղձի աշխատանքի խախտման մասին:

3. Լղոզված տեսողություն

Եթե հաճախ եք օգտվում համակարգչից, ապա կարող է ցավ առաջանալ աչքերի մեջ կամ ոչ հստակ տեսողություն: Եթե պատկերը լղոզվում է, ապա դուք դարձել եք համակարգչային տեսողության սինդրոմի կրող: Հետագայում դա կարող է լուրջ դիսկոմֆորտ առաջացնել: Անհրաժեշտ է անհապաղ դիմել բժիշկի, որպեսզի կաթիլներ և վիտամիններ նշանակի:

4. Կույր հետք

Ոչ մեծ կույր հետքը կարող է խոսել միգրենի մասին: Այն կարող է ուղեկցվել գլխացավով: 5.Ուռչած աչքեր Սա կարող է կապված լինել վահանաձև գեղձի խնդիրների հետ:

6. Դեղին աչքեր

Հայտնի է որպես դեղնախտ: Այն հաճախ առաջանում է նորածինների մոտ ՝ լյարդի թերաճ ֆունկցիայի հետ, սակայն դեղնախտը կարող է առաջանալ նաև մեծահասակների մոտ:

 

7. Պղտորված աչքեր

Կարող է կապ ունենալ շաքարային դիաբետի հիվանդության հետ:

8. Թույլ տեսողություն կամ տեսողության կորուստ

Եթե դուք զգում եք, որ տեսողությունը թուլանում է, անմիջապես դիմեք բժիշկի: Դա կարող է ինսուլտի նշան լինել: 




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular