ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սանահինում բռնկված հրդեհը մարվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 24-ին, ժամը 12։56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սանահին գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Միկոյան փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկին հարակից անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։28-ին, մարվել՝ 14։00-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 35 քմ)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular