ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին հանդիպմանը խոստացել էիք, որ Վերին Լարսում նոր ուղիներ կբացվեն, դա եղավ․ Փաշինյանը՝ Միշուստինին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ Վերին Լարս անցակետում նոր ուղիներ բացելու համար․

«Ես շատ ուրախ եմ այս հանդիպման համար և հուսով եմ, որ այսօր մենք կունենանք կառուցողական քննարկում»,- ասել է Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպմանը, որը տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական հանդիպման նախօրեին։

«Սոչիում մեր վերջին հանդիպման ժամանակ դուք խոստացել էիք, որ «Վերին Լարս» անցակետում շուտով նոր ուղիներ կբացվեն, դա եղավ: Եվ սա շատ կարևոր, նշանակալից իրադարձություն է մեր հարաբերություններում»,- նշեց Փաշինյանը՝ հիշեցնելով այդ հատվածում կուտակված կիլոմետրեր ձգվող հերթերի մասին։

«Մենք երախտապարտ ենք ձեզ և նաև մեր վրացի գործընկերներին, շատ ուրախ ենք ձեր համագործակցության համար»,- ասաց Փաշինյանը։

Խոսելով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մասին՝ Փաշինյանը նշեց, որ 2022 թվականին այն կազմել է հինգ միլիարդ դոլար, իսկ այս տարի աճը շարունակվում է։

«Հուսով եմ, որ մինչև այս տարվա վերջ մենք կհաղթահարենք նախորդ տարվա մակարդակը»,- ​​ասաց նա։

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ամուր հարաբերություններ ունեն և վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցությունն արդյունավետ կլինի։

 «Իհարկե, մենք տարածաշրջանային իմաստով շատ խնդրահարույց խնդիրներ ունենք, և այդ հարցերը միշտ քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ, և վստահ եմ, որ այսօր մենք նույնպես կանդրադառնանք այդ հարցերին»,- ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular