ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կշարունակենք աջակցել Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցման որակի բարձրացմանը․ Միշուստին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանին հանրապետությունում ռուսաց լեզվի ուսուցման որակի բարելավման գործում․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Ավելի քան 5000 հայ ուսանողներ այսօր սովորում են Ռուսաստանի ինստիտուտներում և համալսարաններում: Այստեղ մենք կշարունակենք աջակցել Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցման որակի բարձրացմանը»,- ասաց Միշուստինը:

Նա նշեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյանի հանդիպմանը մանրամասն քննարկվել են այս բոլոր հարցերը, այդ թվում՝ նոր դպրոցների կառուցման հարցը։

«Մենք նաև ուրախ ենք, որ Հայաստանից ռուսաց լեզվի ուսուցիչները կանոնավոր կերպով վերապատրաստվում են Ռուսաստանում, մինչև տարեվերջ մենք կմատակարարենք նաև մոտ 50 հազար դասագիրք»,- հայտարարեց Միշուստինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular