ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրադարձային նոր փուլի նախաշեմին ենք. ի՞նչ սպասել Փաշինյանի հայտարարությունից հետո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե Փաշինյանն ասում է, որ հավաստի տեղեկություններ կան Արցախի հայերի ազատ ելքն ապահովելու վերաբերյալ, ապա սա մտահոգվելու առիթ տվող հայտարարություն է, որը Արցախում մարդկանց կարող է շատ կոնկրետ գործողությունների մղելու առիթ դառնալ։  Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

-Պարոն Մելիքյան, Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում հայտարարեց այն մասին, թե հավաստի տեղեկություններ ունի, որ ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու և մուտք թույլ չտալու մասին: Սա նշանակում է, որ Արցախի հայաթափման գործընթացն արագացվո՞ւմ է:

-44-օրյա պատերազմին հաջորդած այս երեք տարիների ընթացքում հետևողական աշխատանք է տարվել հայկական մնացած Արցախը Հայաստանից լիովին կտրելու և դեպի Բաքու վերակողմնորոշելու ուղղությամբ։ Ընդ որում, Մոսկվան ու Բաքուն հանդես են գալիս որպես համազոր գործընկերներ, իսկ պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն էլ նրանց ջանքերին աջակցում են իրավաքաղաքական մակարդակում պատշաճ հակազդեցությունը կազմակերպելու իրենց իրական կամ թվացյալ անընդունակությամբ։ Եթե վարչապետ Փաշինյանն ասում է, որ հավաստի տեղեկություններ կան Արցախի հայերի ազատ ելքն ապահովելու վերաբերյալ, ապա սա մտահոգվելու առիթ տվող հայտարարություն է, որը Արցախում մարդկանց կարող է շատ կոնկրետ գործողությունների մղելու առիթ դառնալ։ Չեմ բացառում, որ մենք իրադարձային նոր փուլի նախաշեմին ենք և շատ բան կախված կլինի նրանից, թե հենց Արցախում ով, ինչպիսի որոշումներ կկայացնի և ում կողքին կկանգնի ժողովուրդը։ 

- Ալիևը մեկ անգամ չէ, որ այս մասին, ըստ էության, խոսել է: Բայց հիմա Աղդամի ճանապարհը բացելու խոսակցությունների ֆոնին ինչի՞ մասին Փաշինյանի հայտարարությունը կարող է վկայել, ի՞նչ ռիսկեր կան:

-Անշուշտ, Ալիևն Արցախը լիովին հայաթափելու նպատակ ունի, բայց պետք է նաև նկատի ունենանք, որ դա նաև ռուսների՝ Հարավային Կովկասից հեռանալու նախերգանքն է լինելու։ 

-Փաշինյանն այսօր նաև ասաց, որ հայկական կողմը խաղաղության պայմանագրի հետ կապված նոր առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին: Ինչի մասին կարող է լինել խոսքը:

-Խաղաղության պայմանագրի վերաբերյալ պաշտոնական Երևանի կողմից արված նոր առաջարկների մասին ենթադրություններ անելու իմաստը չեմ տեսնում։ Կարծում եմ, որ իրադարձություններն այնքան արագ են զարգանալու, որ երկկողմ հարաբերությունների իրավական ձևակերպումները դրանց ետևից չեն հասնի ու հընթացս անդադար փոփոխությունների կենթարկվեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular