ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշոտյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը ավարտվել է, վաղը կծանոթանանք քրգործի նյութերին. փաստաբան

ԻՐԱՎՈՒՆՔ

Այսօր քննչական կոմիտեից ստացա պաշտոնական ծանուցում, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը ավարտվել է և վաղը կարող ենք ծանոթանալ քրեական գործի նյութերին: Այս մասին գրում է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Այս առումով մի բան է հետաքրքիր՝ 9 օր առաջ դատարանում, երբ քննարկվում էր Արմենի կալանքի երկարաձգման հարցը, որպես դրա հիմնավորում քննիչը վկայակոչում էր այն, որ քրեական վարույթով դեռևս պետք է կատարվի հսկայածավալ քննություն, իսկ դատարանը դա համարեց հիմնավոր փաստարկ:

Փաստորեն, ոչ մի քննություն էլ չկար կատարելու, պետք էր պարզապես Արմենին պահել անազատության մեջ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular