ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրահանձնաժողովը կասկածում է Պրիգոժինի մահվան մասին տեղեկության հավաստիությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրահանձնաժողովը կասկածում է Եվգենի Պրիգոժինի ենթադրյալ մահվան մասին տեղեկության հավաստիությանը։

 

«Մեր օրերում գրեթե ոչինչ, ինչը բխում է Ռուսաստանից, վստահություն չի ներշնչում։ Այո, մենք տեսել ենք  հաղորդումներ ավիավթարի մասին, որում իբր զոհվել են «Վագներ» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը, ինչպես նաև նրա շրջապատի անդամները», հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն, փոխանցում է DW-ն։

 

 

«Ինչպես Ռուսաստանում շատ այլ բաներ, դա շատ դժվար է ստուգել: Ինչ վերաբերում է նրա հնարավոր մահվանը, ապա դա մենք չէ, որ պետք է ստուգենք և մենք  չէ, որ դատողություններ պետք է անենք դրա հնարավոր հետևանքների մասին»,- հավելել է նա՝ շեշտելով, որ այս փուլում դրանք ընդամենը ենթադրություններ են։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռ է կործանվել։ Այն Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ չվերթ էր իրականացնում։ Ինքնաթիռում եղել է 10 մարդ։ Նրանք բոլորը մահացել են։ Ռուսական իշխանությունները հայտնել են, որ ինքնաթիռում եղել է Եվգենի Պրիգոժինը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular