ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում իրավիճակը սրվում է. Փաշինյանը խաղի մեջ է մտցնում Սամվել Բաբայանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում ներքաղաքական իրավիճակը սրվում է, երեկ էլ վերջապես խաղի մեջ է մտել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որը վերջին շրջանում հանդես էր գալիս ադրբեջանցիների հետ բանակցելու, Արցախն ինտեգրելու, անգամ Աղդամի ճանապարհը բացելու հայտարարություններով։

Մինչ Արցախի անվտանգության և զարգացման ճակատը փորձում է շտկել իրավիճակը, զարգացման հունի բերել Արցախը, նաև ներքաղաքական կեղտոտ պայքարի մեջ մտած ուժերին բացատրել դրա ողջ հետևանքները, Սամվել Բաբայանն ինքն է հայտարարություն տարածել և մեղադրանքի բոլոր սլաքներն ուղղել Արցախի անվտանգության և զարգացման ճակատի ուղղությամբ՝ առանց անուններ տալու, սակայն հստակ է, որ Սամվել Բաբայանի մամուլի ծառայության հեգնական, վիրավորական տոնով գրած հայտարարությունն ուղղված է հենց իր քաղաքական ընդդիմախոսներին։ «Ժողովրդի ներկայացուցչական մարմնում 7 մանդատով ներկայացված խոշորագույն քաղաքական ուժերի և նրանց աշխարհաքաղաքական մտքի գիգանտներ հանդիսացող «պադվալային» առաջնորդների անվեհեր պայքարի և համախոհության արդյունքում հնարավոր եղավ հաջողացնել Ազգային ժողովի նախագահի պաշտոնը»,- ասվում է այդ հայտարարության մեջ։

7 մանդատ Արցախի ազգային ժողովում ունեն «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական» և «ՀՅԴ» կուսակցությունները միասին, իսկ Ազգային ժողովի նախագահը ՀՅԴ անդամ Դավիթ Իշխանյանն է։ Սամվել Բաբայանի քաղաքական ուժն Արցախի խորհրդարանում 9 պատգամավոր ունի, սակայն Արայիկ Հարությունյանը նախընտրեց համագործակցել փոքր ընդդիմադիր միավորների, այլ ոչ Սամվել Բաբայանի հետ։

Նշենք, որ այդ երեք ուժերն էլ օրեր առաջ համագործակցության հուշագիր էին ստորագրել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։ Ըստ էության կարելի է փաստել, որ Արցախում մի կողմում Նիկոլ Փաշինյանին հավատարիմ, կամ նրա կողմից ուղորդվող հավատարիմ ուժերն են, այդ թվում Սամվել Բաբայանի կուսակցությունը, ոչ անհայտ Արթուր Օսիպյանը, որը վերջին շրջանում հեռուստաաստղ է դարձել իր տարօրինակ հայտարարությունների և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դեմ ակցիաներով, ինչպես նաև Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։ Դեռ շատ վաղուց նշում էին, որ այս երեքը կապեր ունեն փաշինյանական վարչախմբի հետ։ Առաջիկայում կտեսնենք նոր սրացումներ, հատկապես, որ Ադրբեջանը կոշտացնում է իր հռետորաբանությունը։

Անժելա Մկրտչյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular