ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


PR-ով երկրի ինքնիշխանության պաշտպանությո՞ւն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալիեւը «ինտեգրացիոն» յուրօրինակ հայեցակարգ է առաջ մղում նաեւ Հայաստանի դեպքում, որը ներկայացվում է որպես «հումանիտար» հարց Ադրբեջանի կողմից ընդդեմ Արցախի բացահայտ ագրեսիվ քաղաքականությանն ի պատասխան՝ Հայաստանի իշխանությունների անհամարժեք քայլերի մասին քննադատություն բավականաչափ հնչել է եւ շարունակում է հնչել: Իսկ ընդդեմ Հայաստանի վարվող պաշտոնական Բաքվի քաղաքականությանը Փաշինյանի իշխանությունն ինչպե՞ս է հակազդել` բացի արձագանքելուց: Օրերս, ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը հերթական անգամ անդրադարձավ Բաքվի կողմից հետեւողականորեն շրջանառվող` «Արեւմտյան Ադրբեջան» հայեցակարգին: «Մարդասիրական քողի ներքո ադրբեջանական իշխանությունը, կեղծ ցուցակներ կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան: Ադրբեջանի իշխանության ուղիղ համակարգմամբ, նկատի ունենալ ով Հայաստանը, «Արեւմտյան Ադրբեջան» բացարձակ կեղծ հայեցակարգի շրջանակում կազմվել են, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» վերադարձողների համար համակարգող մարդկանց հատուկ ցուցակներ: Այդ ցուցակներում Հայաստանի քաղաքների ու գյուղերի անվանումները ներկայացված են ադրբեջանական կեղծ անվանումներով»,- գրել է նա։ Ըստ Թաթոյանի. «Սա իրականում ադրբեջանական իշխանության ռազմաքաղաքական ծրագիր է, բայց փորձ է արվում դրան տալ մարդասիրական բնույթ՝ թաքցնելու համար Հայաստանի Հանրապետությանն ուղղված տարածքային նոր նկրտումները եւ սպառնալիքները։ Ընդ որում, խոսքը ոչ թե 1 կամ 2 բնակավայրի, այլ Հայաստանի ամբողջ տարածքի մասին է. ինչպես իրենք են նշում՝ 29,800 քառ.կմ։ Հատկապես ուշագրավ է, որ 2020թ. 44-օրյա պատերազմից առաջ «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը գրեթե չի գործածվել Ադրբեջանում։  Այս նոր եզրույթն իր հայեցակարգով մշակվել եւ շրջանառվում է հատկապես 2022թ. սկսած։ Ընդ որում, Ադրբեջանում պաշտոնյաներ են արդեն խոսում վերադարձի ինչ-որ առաջին փուլի եւ արդեն մոտ 300,000 մարդու մասին»։ Բաքուն տեւական ժամանակ է, ինչ շրջանառության մեջ է դրել այդ թեզը: Հուլիսին, հիշեցնենք, որ Բաքվից պնդեցին, թե Բրյուսելում հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների օրակարգում ընդգրկվել եւ քննարկվել է նաեւ Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Ավելին, Հայաստան վերադառնալ ցանկացող ադրբեջանցիներին միավորող, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը շտապեց ողջունել «պատմական» այդ իրադարձությունը, ընդգծելով, թե` «Միշելի, Փաշինյանի եւ Ալիեւի մակարդակով իրենց նախկին բնակավայր վերադառնալու հարցի քննարկումը ոգեշնչող է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular