ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանցիներին ստեղծել է Ստալինը». Կրիվոպուսկովը բացատրել է, թե ինչ նվեր է Փաշինյանն արել Ալիևին ու էրդողանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանի իշխանություններն արգելել են հայ ժողովրդի մեծ բարեկամ Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը երկիր։ Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավարը, ում անձնագիրը խլել են, դառնորեն է մեկնաբանել այդ աղաղակող իրավիճակը: Նա հայտնել է, որ իրեն արգելել են մուտք գործել Հայաստան, և տեղի ունեցածը ցնցել է իրեն:

Մեկնաբանելով արգելքը Կրիվոպուսկովը հիշեցրել է, որ իրեն վաղուց են արգելել մուտք գործել Ադրբեջան։ «Եթե ​​Ալիև կրտսերը ծնված լիներ մինչև 1936 թվականը, նրա անձնագրում, ինչպես և իր հորը, գրված կլիներ «կովկասյան թաթար» կամ «մուսուլման»։ Ադրբեջանցի ազգությունը հորինել է Ստալինը 1936 թվականին։ Մինչև 1918 թվականն Ադրբեջանի նման պետություն չի եղել։ Այդ պետության նույնիսկ խորհրդանիշներն են թուրքական։ Նրանց ողջ պատմությունը կառուցված է ստի ու կեղծիքի վրա»,- սրանք խոսքերն են Կրիվոպուսկովի հայտնի «Ապստամբ Ղարաբաղ. ԽՍՀՄ ՆԳՆ սպայի օրագրից» գրքից: Գիրքը գրվել է շատ վաղուց, և դրա հեղինակը Խորհրդային Միության ժամանակներից ի վեր չի կարող մտնել Ադրբեջան։ Իսկ հիմա նաև Հայաստան։

Փաշինյանը լավ նվեր է արել Ալիևին և Էրդողանին, կարծիք է հայտնել Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավարը։

Կրիվոպուսկովը նաև հայտնել է, որ Հայաստանում իր անձնագիրը խլել են և մտադիր են արտաքսել։ «Ես ցնցված եմ իմ նկատմամբ վերաբերմունքից որպես հասարակական գործչի, ով իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը»,- կիսվել է Վիկտոր Կրիվոպուսկովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular