ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը կմասնակցի՞ Պրիգոժինի հուղարկավորությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ դեռևս հնարավոր չէ ասել՝ կմասնակցի արդյոք Վլադիմիր Պուտինը «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հուղարկավորությանը, պարզաբանելով, որ դեռևս հայտնի չէ, թե որքան կտևի հետաքննության ընթացքը և նշել, որ պետության ղեկավարն առհասարակ խիտ գրաֆիկ ունի։

«Դա դեռ հայտնի չէ, փաստն այն է, որ մենք ձեզ հետ չգիտենք, թե որքան են տևելու անհրաժեշտ փորձաքննությունները և նախաքննության հետ կապված անհրաժեշտ գործողությունները, հետևաբար, հիմա, երբ թաղման և այլնի ժամկետներ չկան: Այս մասին ընդհանրապես անհնար է խոսել: Դե, միակ բանը, ինչ կարող եմ ասել, որ նախագահն այժմ բավականին զբաղված աշխատանքային գրաֆիկ ունի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինը կմասնակցի Պրիգոժինի հուղարկավորությանը:

ՌԴ Տվերի մարզում բիզնես-ջեթ է կործանվել։ 10 մարդ է զոհվել։ Այն ուղևորվում էր Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ․ զոհերի թվում էր նաև Վագներ զինված խմբավորման ղեկավար Եվգենիյ Պրիգոժինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular