ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը, Երևանի ավագանու ընտրությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ին կայացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ։

Նիստի քննարկման առանցքային թեման եղել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակը, հնարավոր հանգուցալուծումները։

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։ Խմբակցությունը որոշել է իր աջակցությունը հայտնել «Մայր Հայաստան» դաշինքին, որի քաղաքապետի թեկնածուն «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանն է։

Քննարկվել են նաև ԱԺ առաջիկա նստաշրջանի շրջանակներում խմբակցության հետագա անելիքները

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular