ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի վրա ճնշումը պետք է ուժեղանա. Բունդեսթագի պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանը Գերմանիայի կառավարությանը կոչ է անում մեծացնել դիվանագիտական ​​ճնշումը Ադրբեջանի կառավարության վրա։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկին ուղղված իր նամակում Մանսմանը նկարագրում է շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար տագնապալի իրավիճակը։

«Թերսնված հղի կանանց ու երեխաների, հացի փռերի առջև հերթերի ու դատարկ դարակների տպավորիչ հաղորդումներ ու նկարներ ենք ստանում: 120.000 հայեր կանգնած են հումանիտար աղետի առաջ և միջազգային աջակցության խիստ կարիք ունեն»,– նշել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular