ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7 առօրյա բան, որոնք ձեզ սպառնում են ուռուցքային հիվանդությամբ. ինչպես խուսափել դրանցից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ուռուցքաբանների գնահատմամբ՝ մարդու քաղցկեղի բոլոր տեսակների 80-90%-ը քաղցկեղածինների ազդեցության հետևանք է:

Դրանցից որոշներին մենք անխուսափելիորեն բախվում ենք կյանքում:

1. Ասբեստ

Ասբեստ կա շատ շինանյութերի, խողովակների, ջերմամեկուսիչների բաղադրության մեջ: Այն համ և հոտ չունի, ուստի դրա ազդեցությունը զգալ գործնականում հնարավոր չէ: Ասբեստի փոշին ներշնչելու դեպքում առաջացնում է մեզոթելիոմա՝ թոքերի քաղցկեղի տեսակ: 

Ինչպես խուսափել

Իհարկե, լուրջ ռիսկ առաջանում է ոչ թե մեկ պատահական ներշնչումից, այլ երկարատև և ուժեղ ազդեցությունից: Եթե շինարարություն եք անում, մի ալարեք պաշտպանիչ դիմակ դնել: Բացի դրանից՝ ասբեստի փոշին հաճախ կուտակվում է նկուղներում, ձեղնահարկերում, բազմաբնակարան շենքերի ընդհանուր միջանցքներում: Պետք է մաքրություն պահպանել:

2. Ռենտգենյան սքաներներ

Ե՛վ բժշկական սարքերը, և՛ հետազոտության սքաներները ոչ մեծ քանակի ճառագայթում են արձակում, որն ընդհանուր առմամբ անվնաս է համարվում: Բայց ազդեցության հզորությունից և հաճախականությունից կախված՝ բջիջները ռենտգենյան ճառագայթման ազդեցությամբ կարող են վնասվել և մուտացիայի ենթարկվել:

Ինչպես խուսափել

Գլխավորը ծայրահեղությունների մեջ չընկնելն է՝ ընդհանրապես ռենտգենից չհրաժարվելը, երբ այն անհրաժեշտ է, նաև չչարաշահելը՝ առանց հատուկ անհրաժեշտության գրանցվելով բոլոր հնարավոր հետազոտությունների համար: Տարին մեկ անգամ ռենտգեն անելը լրիվ նորմալ է, ամիսը մեկ անգամը չափազանց է:

3. «Քաղցկեղածին» օդ

Սարսափելի է պատկերացնել, որ կենսականորեն անհրաժեշտ օդը մարդուն կարող է անբուժելի հիվանդ դարձնել: Օրինակ՝ Չինաստանում օդը լի է քիմիական նյութերով և տոքսիններով, որոնցից շատերը կարող են քաղցկեղ առաջացնել:

Ինչպես խուսափել

Վտանգավոր օդով երկրների և քաղաքների իշխանությունները տարբեր միջոցներ են ձեռնարկում: Օրինակ՝ «ուղղահայաց անտառներ» են աճեցնում՝ առատ բուսականությամբ աշտարակներ, որը մաքրում է օդը և բարելավում միկրոկլիման: Բայց առայժմ մեծ բարելավում չի գրանցվել, ուժեղ սմոգից պետք է լինում դիմակներով պաշտպանվել:

4. Ալկոհոլ

Քաղցկեղի ուսումնասիրության հարցերով միջազգային գործակալությունը ալկոհոլը ասբեստի, հեպատիտ B-ի և C-ի վիրուսների, գամմա-ճառագայթման հետ դասում է քաղցկեղածինների առաջին՝ ամենավտանգավոր դասին: Այդ խմբի քաղցկեղածիններն առաջացնում են ամենատարբեր ուռուցքային հիվանդություններ՝ կրծքագեղձի և թոքերի քաղցկեղից մինչև լյարդի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:

Ինչպես խուսափել

Ձեր հաղթաթուղթը քաղցկեղի դեմ չափավորությունն է: Լրիվ նորմալ է հանգստյան օրերին խմելը՝ օրգանիզմին վերականգնվելու համար մեկ շաբաթ տալով: Իսկ ահա ամեն երեկո մեկ շիշ գարեջուրը վատ է, քանի որ դա արդեն պարբերական գործածություն է: Հատկապես ծխախոտի համադրությամբ

5. Արև

Որքան շատ մնալ արևի տակ, այնքան մեծ է մելանոմայով հիվանդանալու ռիսկը:

Ինչպես խուսափել

Արևը ձեր ընկերը, ոչ թե թշնամին դարձնելը շատ հեշտ է: Պարտադիր պաշտպանիչ միջոցներ քսեք, պարբերաբար դրանք թարմացրեք, հատկապես՝ լողալուց հետո: Հովանոցները մի անտեսեք:

Ուլտրամանուշակագոյն ճառագայթներից պաշտպանող, ուսերը ծածկող լայն եզրերով լավ գլխարկ գնեք: Սոլյարիի համար կանոններ կան՝ մեկ սեանսի ընթացքում20 րոպեից ոչ ավել, այն էլ՝ եթե ոչ ամենաբաց գունի մաշկ ունեք, չկան խալեր, որոնք կարող են մելանոմայի վերածվել: Եթե շաբաթական մի քանի սեանս է նախատեսվում՝ յուրաքանչյուրը 10 րոպեից ոչ ավել: Եվ պարտադիր աչքերի պաշտպանություն:

6. Կարմիր միս

Միսը պաշտոնապես քաղցկեղածին չի համարվում: Բայց մի քանի տասնյակ տարի ուռուցքային հիանդություններով տառպողների տվյալներն ուսումնասիրելով՝ Հարվարդի գիտնականները և «Լանցետ» ամսագրի փորձագետները պարզել են, որ աղիների քաղցկեղով հիվանդները շատ կարմիր միս են կերել:

Ինչպես խուսափել

Ամենաօպտիմալ տարբերակն է՝ միս շաբաթական մեկ կամ երկու անգամ օգտագործելը ՝ մնացած ժամանակ նախապատվությունը տալով հավի, հնդկահավի, ձկան մսին, ծովամթերքներին: Որքան սննդակարգը բազմազան է, այնքան լավ:

7. Հեշտոց

Կա մարդու պապիլոմայի վիրուս՝ արգանդի վզիկի քաղցկեղի գլխավոր պատճառը, այն փոխանցվում է սեռական ճանապարհով: Այդ դեպքում տղամարդը դառնում է վիրուսակիր և վիրուսը փոխանցում է մյուս զուգընկերուհուն: Ընդ որում՝ կանայք կարող են երկար ժամանակ չկասկածել, որ հիվանդ են: Տղամարդկանց համար առանձնակի վտանգավոր է օրալ սեքսը չստուգված զուգընկերուհու հետ, քանի որ վիրուսի առկայության դեպքում նրանք ենթակա են կոկորդի քաղցկեղով հիվանդանալու ռիսկին:

Ինչպես խուսափել

Ձեր տրամադրության տակ են պահպանակները, կանխարգելիչ պատվաստանյութերը ինչպես կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց համար: Եվ իհարկե, սեքսում «բազմազանության» սիրահարներին խորհուրդ է տրվում պարբերաբար հետազոտվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular