ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի խորհրդարանի նախագահը Բելգիայի արտգործնախարարի հետ հանդիպումն օգտագործել է մեղադրանքներ հնչեցնելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքվում այցով գտնվող Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբը հանդիպել է Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գաֆարովան օգտվել է հանդիպումից՝ մի շարք մեղադրանքներ հնչեցնելու Երեւանի ու Բրյուսելի հասցեին։ Այսպես, անդրադառնալով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, նա մեղադրել է Հայաստանին և նրան աջակցող արևմտյան երկրներին «միջազգային հանրությանը ապատեղեկացնելու և իրական իրավիճակը խեղաթյուրելու մեջ»։ Գաֆարովան քննադատել է Բելգիայի խորհրդարանում վերջին 3 տարիների ընթացքում Ադրբեջանի դեմ ընդունված 5 միակողմանի և կողմնակալ բանաձևերը։

Իր հերթին, Հաջա Լահբիբը տեղեկացրել է տարածաշրջան իր այցի նպատակի մասին՝ նշելով փոխայցելությունների կարևորությունը։ Նա ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը, ներառյալ տարածքների մաքրումը։ Նրա խոսքով՝ Բելգիան ցանկանում է նպաստել խաղաղությանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է ընդունել բելգիացի նախարարին՝ նրա «հայամետ դիրքորոշման» պատճառով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular