ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն չի խորշում կեղծիքներից. ինչպես են կադրից կտրել Մարությանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի խորշում ակնհայտ կեղծիքներից, սակայն պրոֆեսիոնալիզմի պակասի հետևանքով արագ բացահայտվում և խայտառակվում է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի թիմակիցների՝ նախօրեին տարածած հոլովակից անհետացել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նրա փոխարեն տեսանյութում մոնտաժի միջոցով ջրի բաժակ է հայտնվել։

Տրանսպորտային բարեփոխումների մասին կարճ հոլովակում, որով անձամբ իշխող ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն է կիսվել՝ 2021 թվականին ավտոբուսների գնման պայմանագրի մի դրվագ կա։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետը դեռ Հայկ Մարությանն էր: Հայկ Մարությանի թիմն անմիջապես նկատել էր՝ նախկին քաղաքապետին պարզապես կտրել-հանել են։ Ինքը՝ քաղաքապետի թեկնածու Մարությանը ՔՊ-ականներին մեղադրել էր իրենցից գողացած նախընտրական հոլովակը տարածելու մեջ: «Դա էլ քիչ է՝ կադրում, որտեղ ես ստորագրում եմ եվրոպական ավտոբուսների համաձայնագիրը, ինձ կադրից ջնջել են, իմ խոսքը փոխարինել են ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել են» ՔՊ-ի լոգոն։ Կեղծել, կեղծել ա, միանգամից ընտրություններն էլ կեղծեք...», - ֆեյսբուքյան էջում գրել էր Հայկ Մարությանը:

Ինքը՝ ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը փորձել էր վրայից գցել պատասխանատվությունը։ Երեկ Էրեբունի համայնքում քարոզարշավի ժամանակ, լրագրողների հարցին ի պատասխան հայտնել է, թե ամոթալի է, որ Հայկ Մարությանին կտրել են տեսահոլովակից։ «Ես չեմ ուզում կոնկրետ մեկնաբանել, չգիտեմ ով ինչ տեսանյութ է նկարել։ Եթե ինչ-որ մեկն իրեն տեսանյութից հանել է, դա ամոթալի է: Վահագն Ալեքսանյանը կարող է հրապարակել է տեսանյութը, բայց, վստահ եմ, որևէ մեկին անձամբ որևէ տեսանյութից չի հանել»,- նշել է նա։

Ակնհայտ է, որ ՔՊ քարոզչական թիմն ինքնագլուխ չի անում այս կեղծիքները։ Մենք վաղուց էինք արձանագրել, որ ՔՊ-ն Երևանում, հետևաբար և ողջ հանրապետությունում, իշխանությունը պահելու համար չի խորշելու որևէ արգելված հնարք կիրառելուց, այս կեղծիքն էլ այդ շրջանակներում է։ 

Անի Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular