Մահացել է Բորիս Ելցինի աշխատակազմի նախկին ղեկավարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ88 տարեկանում մահացել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի վարչակազմի ղեկավար Սերգեյ Ֆիլատովը, հայտնում է «Петербургский дневник»-ը՝ վկայակոչելով նախկին պաշտոնյայի դստերը։ Նրա մահվան մասին հայտնել է նաև Մոսկվայի գրողների միությունը, որը նա ղեկավարում էր, հայտնում է РБК-ն։
Սերգեյ Ֆիլատովը 1993-1996 թվականներին եղել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը, ղեկավարել է նաև նախագահին առընթեր փորձագիտական-վերլուծական խորհուրդը, նախագահին կից գրականության և արվեստի բնագավառում պետական մրցանակների հանձնման հանձնաժողովի նախագահը։ 1997թ.-ից Սոցիալ-տնտեսական և ինտելեկտուալ ծրագրերի հիմնադրամի նախագահն է։
1991 թվականին Արտակարգ իրավիճակների պետական կոմիտեի պուտչի ժամանակ Ֆիլատովը ղեկավարում էր Սպիտակ տան պաշտպանության շտաբի տեղակալը, հաջորդ տարվա ապրիլից նա դարձավ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամ։