ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է սպառնում Հայաստանին Ղարբաղում խաղաղության իլյուզիայով. Նախկին արտգործնախարարը քարը քարի վրա չի թողել այդ հարցով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tvն գրում է, որ Հայաստանի նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վստահ է, որ նրանք, ովքեր գործնականում ոչինչ չանելով պատրաստ են ճանաչել ԼՂ-ի պատրանքային խաղաղությունը, պարզապես չեն հասկանում, թե դրանից ինչ է ստացվելու։ Ի վնաս կողմերից մեկի  որոշումը ոչ թե ավելի կայուն կդարձնի իրավիճակը, այլ միայն կսրի այն օգուտ չբերելով երկու երկրներին։ Արևմուտքը Ղարաբաղի հայերին պարտադրելով խաղաղության, որը պատերազմից վատ է, ձևացնում է, թե դա չի հասկանում:

Նրանց, ովքեր մանրամասն ուսումնասիրել են խնդիրը, կարող է թվալ, թե Ադրբեջանն իսկապես երաշխավորում է անվտանգությունը և մարդկանց իրավունքների պահպանումը։ Իրականում տարածաշրջանը յոթ ամիս շրջափակման մեջ է, վիճակն աղետալի է։ Այժմ առաջարկվում է օգտագործել Աղդամով անցնող ճանապարհը, և դա տրամաբանական է թվում։ Սակայն, ինչպես նշել է նախկին նախարարը, քիչ հավանական է, որ Եվրոպայի ու ԱՄՆ–ի պաշտոնյաներին մանրամասները հայտնի չեն։ Ավելի շուտ նրանք ամեն գնով ցանկանում են խաղաղություն հայտարարել և պատրաստ են զոհաբերել ժողովրդի շահերը։ Իսկապես, Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ ատում են Արցախի հայ բնակչությանը։ Ավելին, դա օգնում է շեղել ուշադրությունը Բաքվի ռեժիմի ստեղծած իրական խնդիրներից։

44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը որպես այդպիսին երբեք չի եղել։ Հայերին բացահայտ առաջարկվում է լքել հայրենի հողը. Բաքուն խոսելով կայունության մասին փորձում է ուժի կիրառումը թաքցնել: Աղդամով մարդասիրական միջանցք ստեղծելու առաջարկը ոչ միայն խախտում է միջազգային իրավունքը, այն նույնիսկ անբարոյական է հնչում։

Ակնհայտ է, որ «խաղաղությունը» ոչ մի կայունություն չի բերի, և նույնիսկ օգուտ չի բերի որևէ մեկին։ Մնացականյանը որպես օրինակ բերել է Ինդոնեզիան, որտեղ ազատությունը ձեռք է բերվել միայն երեսուն տարի անց հազարավոր զոհերի գնով։ Որպեսզի Արցախը չկրկնի այդ տխուր փորձը, իրական գործողություններ են պետք, առաջին հերթին պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախաձեռնությունը։ Ավելին, դրա մասնակիցներն անմիջական շահեր ունեն տարածաշրջանում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները չեն կարող կայուն լինել, եթե անտեսվի Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը, իսկ միջազգային մակարդակով խնդիրը բարձրացնելու համար ՄԱԿ-ի առաքելությունը պետք է գա տարածաշրջան ու փաստեր հավաքի։ Միայն այս դեպքում են հնարավոր իրական բանակցություններ՝ առանց վերջնագրերի ու սպառնալիքների։ Միայն այդ դեպքում հույս կլինի, որ Արցախում խաղաղություն կլինի ոչ թե խոսքով, այլ գործով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular