ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզապես իզուր փող ծախսեցի. մի ռուս կին պատմել է, թե ինչու այլևս չի գնա Հայաստան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Sochi24.tv-ն գրում է, որ այժմ, երբ շատերի համար Եվրոպայում և Ասիայում հանգիստն անհնար է, ճանապարհորդները սկսում են ուշադիր նայել հարևան երկրներին: Այդ իսկ պատճառով Հայաստանը շարունակում է հանրաճանաչություն ձեռք բերել ռուսների շրջանում։ Այդ երկիրը հայտնի է իր հարուստ պատմությամբ, յուրահատուկ մշակույթով և հիասքանչ տեսարաններով, և գրավում է ճանապարհորդների ամբողջ աշխարհից: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներից մեկը, այդ երկրի ոչ բոլոր հյուրերն են գոհ հեռանում.

«Երբ որոշեցի արձակուրդս անցկացնել Հայաստանում, շատ սպասելիքներ ունեի։ Հոդվածներ էի կարդում, լուսանկարներ էի նայում, ընկերներից պատմություններ էի լսում իրենց ճամփորդությունների մասին,- իր պատմությունն է պատմել Կազանից զբոսաշրջիկ Նադեժդան,-  բայց իմ փորձը բոլորովին այլ էր»:

Նադեժդայի հիմնական դժգոհությունը հյուրանոցից է եղել։ «Համացանցում արված լուսանկարներում այն կատարյալ տեսք ուներ։ Բայց երբ եկա, հասկացա, որ իրականությունը տարբերվում է սպասելիքներից։ Սենյակը կեղտոտ էր, իսկ սպիտակեղենն ակնհայտորեն վաղուց չէր փոխվել»,- դժգոհել է նա։

Սրճարաններում և ռեստորաններում սպասարկումը նույնպես այն  չի եղել: «Շատ մատուցողներ անտարբեր էին հաճախորդների նկատմամբ։ Ռեստորաններից մեկում նույնիսկ ճաշի մեջ մազ գտա։ Եվ երբ ես բողոքեցի, մենեջերը պարզապես թոթովեց ուսերը, կարծես դա նորմալ էր», - կիսվել է Նադեժդան:

Քաղաքների փողոցներում Նադեժդային զարմացրել է կեղտը։ «Մոսկվայում, իհարկե, փողոցները կարող են նաև կեղտոտ լինել, հատկապես գարնանը։ Բայց այն, ինչ տեսա Հայաստանում, գերազանցեց իմ բոլոր պատկերացումները։ Փողոցները լցված են աղբով, և կարծես թե տեղացիները սովոր են այդ կարգին,- հիասթափված պատմել է Նադեժդան, - ես ավելին էի սպասում: Ցավոք սրտի, սպասելիքներս չարդարացան։ Հուսով եմ, որ իմ խոսքերը կլսեն, և ինչ-որ բան կփոխվի»։

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ զբոսաշրջիկների կարծիքները տարբեր են լինում: Շատ ճանապարհորդներ Հայաստանից վերադառնում են հիացած և ուրախությամբ խորհուրդ են տալիս այդ ուղղությունն իրենց ընկերներին: Բայց նադեժդայի պատմությունը հիշեցնում է, որ նույնիսկ ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունները կարող են խնդիրներ ունենալ:

Ավելի լավ է ուշադիր ուսումնասիրել այլ ճանապարհորդների կարծիքները նախքան հանգստի վայր ընտրելը և հյուրանոց ամրագրելը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular