Սեքսուալ ավանդույթներ, 10 տարբեր ազգությունների մոտ ընդունված, որոնցից դուք շոկ կապրեք (Photo)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԺամանակակից մարդու համար սեքսը խիստ անձնական ու խորապես ինտիմ հարց է։ Սակայն աշխարհի ոչ բոլոր մասերում է սեքսի նկատմամբ միահամուռ հայեցակարգ հասցրել ձևավորվել։
Յուրաքանչյուր մշակույթ ունի իր յուրահատուկ մոտեցումն այս գործընթացին։ Որոշ ցեղեր ու նույնիսկ ամբողջ ազգեր հասցրել են մեզ համար անհավանական թվացող ծեսեր մշակել սեքսի վերաբերյալ ու շարունակում են հավատարիմ մնալ իրենց ավանդույթներին։
Ձեզ ենք ներկայացնում 10 ամենատարօրինակ ու շոկ առաջացնող սեքսուալ ավանդույթները, որոնք հանդիպում են աշխարհի տարբեր ազգությունների մոտ։
10. Տրոբրիանյան կղզիներ
Տրոբրիանյան կղզիների վրա բնակվող ցեղի մոտ յուրահատուկ պատկերացումներ կան սեքսուալ փաղաքշանքների վերաբերյալ։ Այս ցեղում զուգընկերոջը գրգռելու ամենալավ միջոցներից մեկը նրա թարթիչները կծելն է։
9. Միկրոնեզիա
Պոնապե ցեղի ներկայացուցիչները, որոնք բնակվում են Միկրոնեզիայում, գրգռում են իրենց զուգընկերուհիներին մրջյունների խայթոցների օգնությամբ։
8. Ինդոնեզիա
Սումատրա կղզու վրա բնակվող բատա ցեղի տղամարդիկ իրենց առնանդամի մաշկի ծայրի մեջ քարի ու խեցիների կտորներ են դնում, որպեսզի սեքսն ավելի հաճելի լինի զուգընկերուհիների համար։
7. Բրազիլիա
Տոպինամբա ցեղի հնդկացիները սեռական ակտից առաջ գնում են անտառ, որպեսզի իրենց «արժանապատվությունը» խայթի օձերի հատուկ մի տեսակ, որից առնանդամն այտուցվում է, իսկ դա թույլ է տալիս մի քանի ժամ շարունակ անդադար սեքսով զբաղվել։
6. Բոլիվիա
Արևելյան Բոլիվիայում բնակվող սիրոնիո ցեղի մոտ դարերից եկող մի ավանդույթ կա, համաձայն որի՝ զույգը պետք է մաքրի իրար տարբեր լուերից, տիզերից ու այլ մակաբույծներից և ուտի դրանց մինչև սեքսով զբաղվելը։ Ինչպես հետագայում է գիտականորեն ապացուցվել, այնտեղ բնակվող մակաբույծների օրգանիզմում իրոք ուժեղ աֆրոդիզիակներ կան։
5. Նամիբիա
Հարավային Աֆրիկայում բնակվող գոտենտոտների մոտ տղամարդիկ ունեն տարօրինակ մի ավանդույթ. նրանք ամպուտացնում են աճուկներից մեկը։ Ենթադրվում է, որ այդ կերպ նրանք ապահովագրվում են երկվորյակներ ունենալուց, քանի որ այդ ցեղում նման բանը մեծագույն անեծք է համարվում։
4. Կամչատկա
Կամչատկայի բնիկների մոտ պատիվ էր համարվում, եթե հյուրը սեռական հարաբերություններ էր ունենում տանտիրոջ կնոջ հետ, եթե նա մնում էր գիշերելու։ Եթե արդյունքում կինը հղիանում էր, ապա այդ իրադարձությունը նշում էին ողջ ցեղով։ Մյուս կողմից սա ողջամիտ բացատրություն ունի։ Քանի որ Կամչատկայի ցեղերը փոքրաթիվ էին, դրանց գրեթե բոլոր անդամներն արյունակից բարեկամներ էին, ու նրանց անհրաժեշտ էր թարմ գեների ներհոսք։
3. Կոնգո
Կոնգոյում բնակվող որոշ աֆրիկյան ցեղերում ընդունված է, որ ամուսնությունից առաջ հարսին պետք է կուսազրկի միմիայն ցեղապետը։ Ընդ որում, եթե նա չի կարողանում կատարել իր այս պարտականությունը, ապա նրան գահընկեց են անում ու նոր ցեղապետ են ընտրում։
2. Կորեա
Կորեայում ժամանակին ընդունված էր զուգընկերոջը գրգռելու մի տարօրինակ ձև. կանայք ասեղով ծակում էին տղամարդու առնանդամի հատուկ կետեր՝ ավելի ուժեղ էրեկցիայի հասնելու համար։
1. Ավստրալիա
Ավստրալիայի աբորիգենների արունտա ցեղի ներկայացուցիչների մոտ ընդունված է, ի նշան հարգանքի մոտիկ ընկերոջ նկատմամբ, առաջարկել նրան մի քանի օրով օգտվել սեփական կնոջ սեռական ծառայություններից։
Ընդ որում, նման «պատվից» հրաժարվելը համարվում է ծանրագույն վիրավորանք։ Ամփոփելով այս ամենը՝ հավելենք, որ թեև ասում են, որ ինչ բնական է, դա բարոյական է, բայց որոշ ցեղերի կամ ազգերի սեքսուալ ավանդույթների դեպքում դա այնքան էլ այդպես չէ։