ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ Ուրազովո գյուղը գնդակոծվել է կասետային զինամթերքով. վիրավորվել է 6 մարդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Ուրազովո գյուղը կասետային զինամթերքով գնդակոծվել է։

Նրա խոսքով՝ կասետային զինամթերքի հարվածի հետեւանքով 6 խաղաղ բնակիչ ստացել է բեկորային վնասվածքներ։

«Մեկ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է՝ տղամարդը գոտկատեղի բեկորային վերքեր ունի, ներքին օրգանները վնասված են։ Նրան այժմ վիրահատում են Վալույսկայայի կենտրոնական շրջանային հիվանդանոցի բժիշկները։ Աջ աչքի բեկորային վնասվածքով ևս մեկ կին տեղափոխվել է Բելգորոդի հիվանդանոց, նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։ Եվս 4 տուժած հոսպիտալացման կարիք չունի, բեկորային վնասվածքները բուժվել են, իսկ բնակիչներն ուղարկվել են տուն՝ ամբուլատոր բուժման համար»,- ասել է Գլադկովը՝ Telegram-ի իր ալիքում։

Նա տեղեկացրեց նաև, որ այս  պահին վնաս է հայտնաբերվել 16 տնային տնտեսությունում, որից 4-ը կրող կառույցների ավերածություններ ունեն, մնացածը՝ պատուհանների, տանիքների, ցանկապատերի և կենցաղային շինությունների մասնակի վնաս։ Վնասվել է 2 ձեռնարկություն՝ կոտրվել են ապակիներ, վնասվել է տանիքը. Վնասներ են արձանագրվել նաև մեկ սոցիալական հաստատությունում (քանդվել է սննդի կետի պատը, կոտրվել են ապակիները և վնասվել ճակատը) և մեկ մարզական (կոտրվել են պատուհանները): Վնասվել է 4 ավտոմեքենա, խզվել է հոսանքի գիծ։ 

«Ներկայումս հանձնաժողովն աշխատում է վնասն ուսումնասիրելու և գնահատելու համար։ Շտապօգնության խմբերը սկսել են վերացնել հետեւանքները»,- հավելեց նա։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular