ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անտառային հրդեհները մոտեցան Ստամբուլին․ ի՞նչ է կատարվում թուրքական խոշոր մեգապոլիսում (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ըստ թուրքական Hürriyet լրատվամիջոցի՝ Թուրքիայի տարբեր շրջաններում վերջին շաբաթներին ահագնացող անտառային հրդեհները մոտենում են Ստամբուլին։ Ըստ աղբյուրի՝ Բույյուքչեքմեջե շրջանում ուժգին հրդեհ է բռնկվել, նախ հրդեհվել է խոտը, իսկ հետո կրակը տարածվել է ծառերի վրա։

Հրդեհի պատճառն այս պահին հայտնի չէ։

Հրշեջ-փրկարարները համախմբում են ուժերը՝ կանխելու հրդեհի տարածումը դեպի բնակելի շենքեր:

Նշենք, որ ամռան ամսիներին Թուրքիայի մի շարք հատվածներում անտառային հրդեհներ են բռնկվել, որոնցից շատերի մարման աշխատանքները դեռ շարունակվում են։

Տեսանյութն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular