ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոս Անջելեսում բողոքի ակցիա է իրականացվել՝ ի պաշտպանություն Արցախի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Alphanews.am-ը գրում է.

Լոս Անջելեսում՝ Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց, մի խումբ հայեր բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Արցախի:

Հավաքվածները հայտարարել են AirdropsforArtsakh ակցիայի մեկնարկի մասին՝ պահանջելով կազմակերպել ապրանքների առաքումը Արցախ օդային ճանապարհով:

Այնուհետև նրանք երթով շրջել են քաղաքում ՝ «120 000 մարդ շրջափակման մեջ է»,«Կանգնեցրե՛ք Հայոց երկրորդ ցեղասպանությունը» և այլ պաստառներով։

Մինչ երթը Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց միասնական աղոթք է հնչել՝ կոչ անելով Արցախին պինդ մնալ ու շարունակել պայքարը հանուն ազատության:11:59

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular