ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրելու երկիր» կուսակցությունը շոշափելի առաջընթաց է գրանցել քարոզարշավում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ապրելու երկիր» կուսակցությունը շոշափելի առաջընթաց է գրանցել քարոզարշավի 6 օրերի ընթացքում։ Կուսակցության ներկայացուցիչներն այս օրերին բավական ակտիվ և տենդագին հանդիպումներ են ունենում Երևանի տարբեր համայնքներում, մեծ խմբերով շրջում Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, հանրությանը տեղեկացնում Երևանի զարգացման տեսլականի, ընդհանուր քաղաքական ապագայի վերաբերյալ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախօրեին խորհրդակցություն է տեղի ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության կենտրոնական շտաբում։ Երևանի տարածքային թիմերի մասնակցությամբ՝ կուսակցության նախագահի հետ քննարկվել են նախընտրական քարոզչության ընթացքին և հետագա անելիքներին առնչվող հարցեր։ «Ապրելու երկիրը» մասնավորապես գույքագրում է առկա խնդիրները, բնակիչների բարձրացրած հարցերը, դրանք հետագայում հնարավորության դեպքում հընթացս լուծում տալու նպատակով։ Արձանագրվել է, որ հանրությունը բավականին դրական է տրամադրված «Ապրելու երկիր» կուսակցության նկատմամբ և, ի տարբերություն Քաղպայմանագրի կամ գործող իշխանությունների այլ արբանյակների, որոնց քաղաքացիները մեծամասամբ ուղարկում են չափազանց հեռու տեղեր, «Ապրելու երկրին» և նրանց քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին ընդունում են ընդգծված ուշադրությամբ և ժպիտով։

Ըստ էության, «Ապրելու երկիրը» բավականին լուրջ է նախապատրաստվել Երևանի ավագանու քարոզարշավին, իսկ Արցախի նախկին պետնախարար, Արցախի անվտանգության և զարգացման ճակատի համակարգող Ռուբեն Վարդանյանի կոչից հետո, որ պետք է գնալ և ընտրել «Ապրելու երկրին»` այս աջակցությունից հետո «Ապրելու երկրի» շանսերն ավելի են մեծացել։ Բնականաբար Երևանի ավագանու ընտրությունները ոչ միայն քաղաքային են, այլ նաև քաղաքական, և ստեղծված ծանր իրավիճակում երևանցիները հասկանում են, որ այս ընտրությունները ոչ միայն քաղաքապետի ընտրություններ է լինելու, այլ նաև կանխորոշելու են երկրի հետագա ապագան։ Հնարավորության դեպքում նաև շանս են ստեղծելու վարչապետի պաշտոնից Փաշինյանին վռնդելու համար, ուստի և «Ապրելու երկիրը» բոլոր ուղղություններով զգալի աշխատանք է կատարել, թե՛ իր քաղաքական խոսքը տեղ հասցնելու և, թե՛ Երևան քաղաքի հետագա զարգացումը հանրությանը պատկերավոր ներկայացնելու առումով։

Գրետա Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular