Լուիզա Ներսիսյան՝ նոր ֆոտոշարք եւ մերժված առաջարկներ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾBravo.am-ը գրում է.
Լուիզա Ներսիսյանը նոր ֆոտոշարք ունի եւ այն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին՝ տեղեկացնելով, որ համագործակցել է դիմահարդար-վարսահարդար Լիլիթ Խուրշուդյանի հետ, լուսանկարիչն էլ Աստղիկ Միրաքյանն է:
«Շատ առաջարկներ մերժել եմ, իսկ սա ընդունեցի, որովհետեւ գաղափարը հավանեցի: Լիլիթը որոշել էր իր ձեռագրով ներկայացնել դերասանուհիներին: Նախագծին մասնակցել եմ Լուիզա Ղամբարյանի, Էվելինա Շահիրյանի, Ռուզան Վիթ Մեսրոպյանի եւ Հասմիկ Տեր-Կարապետյանի հետ, որոնց շատ սիրում ու գնահատում եմ»,-պատմել է նա:
Կամերային թատրոնի դերասանուհին նշել է, որ առաջիկայում ինքն ու Արշո Հարությունյանը հանդես կգան Լուսինե Երնջակյանի նոր ներկայացումում. «Դեռ կերպարները ճանաչելու փուլում ենք, ինչն ամենակարեւորն է: Դրանից հետո խաղալն ավելի հեշտ է ստացվում»:
Շարունակությունը՝ այստեղ: