ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջերմուկում կրակոցներ են հնչել, ձերբակալվել է 40-ամյա քաղաքացի․ Shamshyan.com

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օգոստոսի 26-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 22։30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում գտնվող նախկին «Սյունիք» ռեստորանային համալիրի մոտ կրակոցներ են հնչել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվ խումբը մեկնել են նշված վայր, որի արդյունքում էլ տաք հետքերով նշված վայրից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և Ոստիկանության Ջերմուկի բաժին են տեղափոխել մի քաղաքացու։

Կայքի տեղեկություններով՝ նա 40-ամյա Արամ Ասատրյանն է, ով եղել է BMW X7 մակնիշի 70 OX 777 համարանիշի ավտոմեքենայով։

Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին ու նշված վայրում հաց ուտելու ընթացքում Ա․ Ասատրյանը իր մոտ եղած «ԻԺ» տեսակի որսորդական հրացանով 4 անգամ կրակոցներ է արձակել օդ։

Ոստիկանները BMW X7-ի մեջ հայտնաբերել են հանցագործության գործիք հրացանը, իսկ Ա․ Ասատրյանի գրպանում հայտնաբերել են կրակված 4 պարկուճ։

Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Ջերմուկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով Ոստիկանության Ջերմուկի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

Կրակոցներ արձակած Ա․ Ասատրյանը աշխատում է Հայաստանում հայտնի բենզին ներկրող ընկերություններից մեկում՝ գլխավոր հաշվապահ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular