ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի մերձակայքում և Բրյանսկի շրջանում ԱԹՍ-ներ են խոցվել․ ՌԴ ՊՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերը երկու ԱԹՍ են խոցել Բրյանսկի մարզում։ Այս մասին BBC-ի փոխանցմամբ հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը։ Ավերածությունների ու տուժածների մասին չի հաղորդվում։ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է մերձմոսկովյան Լյուբերցի շրջանում Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան, ասել է Մոսկվայի քաղաքապետը։ «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները գիշերը ժամանակավորապես թռիչքներ չեն ընդունել և չեն ուղարկել։ Ինչպես հաղորդում են ՏԱՍՍ-ը և ՌԻԱ Նովոստին, երկուշաբթի գիշերը Մոսկվայի այս օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 15 չվերթ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular