ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացին անգին է, մեր թիմակիցը կրկնակի անգին է». Տարոն Մարգարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ը գրում է.

Բացառում և դատապարտում ենք կաշառք տալը, դա օրենսդրությամբ անթույլատրելի է: Լրագրողների հետ զրույցում այն հարցին` բացառում եք, որ հանրապետականները կարող են կաշառք բաժանել, այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Իսկ այն հարցին, թե ինչպես եք վերաբերում, որ ձեր կուսակիցները կամ այլ կուսակցության ներկայացուցիչներ զինվորների մայրերի են բերում քարոզչության, նշեց, որ ոչ մեկին զոռով չեն բերում և շնորհակալություն հայտնել չեն տալիս:

Դիտարկմանը, որ դուք ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականում եք, արդյոք նշանակում է, որ արդեն ավագանու ցուցակը գլխավորելու առաջարկ եք ստացել, քաղաքապետը նշեց, որ դեռ վաղ է այդ ամսին խոսել, ընտրություններից հետո պարզ կլինի: Իսկ հարցին, թե ցանկանում է շարունակել իր աշխատանքը քաղաքապետի պաշտոնում, վերջինս հստակ պատասխան չտվեց, սակայն նշեց, որ դեռ կիսատ գործեր ունի:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովահաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular