ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անակնկալ Խաչատուր Սուքիասյանի «FlyOne»-ի ուղևորներին. Check-in-ի համար պետք է վճարել հավելյալ 30 եվրո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Fly one ընկերության հետ կապված հերթական ահազանգն է ստացել այսօր 168.am-ը Երևան-Մոսկվա և Երևան-Քիշնև չվերթի ուղևորներից:

Պարզվում է, այս չվերթերի ուղևորները օդանավակայանում հանկարծ անակնկալ իմացել են, որ գրանցվելու (check-in անցնելու) համար պետք է հավելյալ վճարել 30 եվրո:

«Եվ սա այն պայմաններում, երբ տեղի ընտրության համար լրացուցիչ վճարվել է, իսկ օդանավակայանում պետք է հանձնես ուղեբեռը: Փաստացի ուղեբեռը ստանալու և գրանցման կտրոնը ստանալու համար հաճախորդից պահանջում են նշված գումարը»,- ասել են խմբագրության հետ հետ կապ հաստատած ուղևորները:

Դրան գումարած, ըստ ուղևորների, նախապես հերթի մեջ գտնվող անձանց չեն տեղեկացնում լրացուցիչ գումար վճարելու պարտավորության մասին:

«Յուրաքանչյուր ուղևոր միաժամանակ երեք թռիչքների առկայության պայմաններում մոտենում էր գրանցման պատուհանին, ստանում վճարում կատարելու մասին ծանուցումը, բարձրանում ավիաընկերության գրասենյակ, վճարում ու հետ վերադառնում, որպեսզի կրկին հերթ կանգնի ու գրանցվի»,-նշել են նրանք:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular