ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԵՄ անձնագիրը տալիս է մի շարք առավելություններ». Հայկ Մարությանի պարզաբանեց, թե ինչու իր զավակները ՀՀ քաղաքացի չեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի նախկին քաղաքապետ։ Հայ Մարությանը, ով հիմա քաղաքապետի թեկնածու է «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից, Աջափբնյակում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու են իր երեխաները Չեխիայի քաղաքացի, այլ ոչ Հայաստանի:

«Սա տեխնիկական հարց է եւ տեխնիկան հետեւյալն է. ԵՄ անձնագիրը տալիս է մի շարք առավելություններ՝ ճամփորդելու ժամանակ, ուսման ժամանակ: Եթե երեխայի մոտ ցանկություն լինի ուսումը շարունակել Հայաստանում, այնուհետեւ վերադառնալ Հայաստան, այդ ուսումը կլինի անվճար, իսկ եթե Հայաստանի անձնագրով ես, այդ ուսումը բավականին թանկ է եւ շատերն իրենց դա չեն կարող թույլ տալ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ քաղաքացի չլինելը թույլ է տալիս չծառայել Հայաստանի բանակում, Հայկ Մարությանն ասաց. «Երբ իրենք կդառնան 18 տարեկան իրենք որոշումը կկայացնեն՝ ծառայել ՀՀ բնակում, թե ոչ: Իմ մեծ տղան արդեն 13-14 տարեկանից հաճախում է հատուկ ջոկատ, որը պատրաստում է բոլոր զինվորական հմտություններին: Ինքը հիանալի տիրապետում է այդ բոլորին: Շատ լավ կլինի, որ բոլորս, նաեւ մեծահասակները մասնակցեն այդպիսի բաների»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular