ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂՀ ղեկավարն իր գործունեությամբ ու քայլերով ոչ մի լավ ու դրական բան չի արել. Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանը վերջին երեք տարիների իր գործունեությամբ ու քայլերով ոչ մի լավ ու դրական բան չի արել։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա կարծիքով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Հարությունյանի և ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին թույլ կտար, առնվազն, խուսափել այսօրվա ստեղծված իրավիճակից։

«Եթե նրանք այնտեղ չլինեին մինչև պատերազմի սկիզբը, արդյունքները բոլորովին այլ կլինեին։ Ակնհայտ է, որ այս մարդիկ մեզ հետևողականորեն տանում են դեպի անդունդ»,- ընդգծեց Սաղաթելյանը։

 

Ըստ ընդդիմադրի՝ հանդիպման վայրն ու օրակարգը շատ կարևոր են Ստեփանակերտի և Բաքվի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպման համար։

«Մեզ համար կարևոր է նաև երրորդ կողմի առկայությունը։ Այսինքն՝ ուղիղ բանակցություններն ամենևին էլ չեն ենթադրում ինտեգրացիոն հարցերի քննարկում»,- ասաց պատգամավորը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular