ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԽ մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է ԼՂ մեկնելու պատրաստակամության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը շարունակում է լրջորեն մտահոգված մնալ 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի փակումից հետո Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի և նրա բնակչության մարդու իրավունքների հետ կապված:

«Կրկնում եմ այդ ժամանակ իմ արած կոչը՝ վերականգնել ազատ տեղաշարժն այդ ճանապարհով», – նշել է Միյատովիչը իր պաշտոնական կայքէջում հրապարակած հայտարարությունում:

«Չնայած իմ և բազմաթիվ այլ միջազգային շահագրգիռ կողմերի կոչերին, հաղորդվում է, որ մարդասիրական և մարդու իրավունքների իրավիճակը տարածաշրջանում ավելի է վատթարացել՝ ազդելով հատկապես առավել խոցելի խավերի վրա՝ մարդկանց տեղաշարժի և սննդի մատակարարումների ու շտապ բժշկական օգնության հասանելիության երկարատև խափանումների պատճառով»,- ընդգծում է հանձնակատարը՝ վկայակոչելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հաղորդումները:

«Համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ լուծում գտնեն՝ խուսափելու համար տեղի բնակչության դիմագրաված շատ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից և երաշխավորելու մարդասիրական օգնություն տրամադրողներին և մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովողների անվտանգ և ազատ անցումը։ Ինչպես նշված է իմ 2021 թվականի հուշագրում, Հայաստանի և Ադրբեջանի կողմից պետք է ջանքեր գործադրվեն հաշտեցման ճանապարհով առաջ շարժվելու և բոլոր մարդկանց համար կայուն խաղաղություն ապահովելու համար», – հայտարարում է Դունյա Միյատովիչը և վերահաստատում իր հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ «ներգրավվելու բոլոր համապատասխան զրուցակիցների հետ և մեկնելու Լեռնային Ղարաբաղ՝ օգնելու հաղթահարել մարդու իրավունքների առկա մարտահրավերները»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular