ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դադարեցվել է «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայանների աշխատանքը. մանրամասներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում երեքշաբթի՝ օգոստոսի 29-ին, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և թռիչքի վրա․ այս մասին «Известия»-ին հայտնել են օդանավակայանների մամուլի ծառայություններում։

Վնուկովոյում 03:51-ից սահմանափակվել են ինքնաթիռների ժամանումն ու մեկնումը։ Ժամը 04:18-ից մինչև 06:02-ը թռիչքներ են իրականացվել ընդմիջումներով։ Այս պահին օդանավակայանի համալիրն աշխատում է բնականոն ռեժիմով։

Բացի այդ, «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես սահմանափակել է օդանավերի ժամանումը և մեկնումը ժամը 03:49-ից մինչև 06:01-ը՝ անվտանգության լրացուցիչ միջոցներ ապահովելու համար: Այժմ սահմանափակումները հանվել են։

Օգոստոսի 28-ին հաղորդվել էր, որ մայրաքաղաքի օդանավակայաններում ավելի քան 15 չվերթ է հետաձգվել։ Միայն Վնուկովոյում մոտ 13 չվերթ է հետաձգվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular