ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանությունն Արցախը հրել է ալեկոծությունների դաշտ, իսկ ինքը զբաղված է քեֆերով․ պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ցանկացած մակարդակում պետք է գնահատել խորության մեջ: Հաճախ քննարկումները, դիտարկումները զուտ մակերեսին երևացող իրադարձությունների համատեքստում են:

Հեշտ, ստանդարտ լուծումներ չկան, Արցախում ծայրահեղ միջոցներ է իրականացվում իրավիճակը գոնե նվազագույն կառավարելիության դաշտում պահելու համար ու ցանկացած անզգույշ, չհաշվարկված քայլ, գործողություն պայթյունի է հանգեցնելու:

Լաչառությունը, չկառավարվող վարքագիծը, իրավիճակի անհիմն սրումը քաոսի վերածելու չափազանց մեծ ռիսկ է պարունակում:

Հայաստանի իշխանությունն Արցախը հրել է ալեկոծությունների դաշտ, իսկ ինքը զբաղված է քեֆերով, համերգներով և ուտել-խմելով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular