ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեսկովը հայտնել է, որ Պուտինի ներկայությունը Պրիգոժինի հուղարկավորությանը «նախատեսված չէ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կրեմլը տեղեկություն չունի «Վագներ» ՊՄԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հուղարկավորության մասին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությունը «նախատեսված չէ», լրագրողներին տված հարցազրույցում ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։

«Նախագահի ներկայությունը նախատեսված չէ, կոնկրետ հուղարկավորության մասին տեղեկություն չունենք, այս հարցի վերաբերյալ որոշումը կայացնում են հարազատներն ու ընկերները, այստեղ մենք առանց նրանց ոչինչ չենք կարող ասել»,- ասել է Պեսկովը։

Օգոստոսի 27-ին Քննչական կոմիտեն ավարտեց մոլեկուլային գենետիկական հետազոտությունները՝ Տվերի մարզում ինքնաթիռի կործանումից հետո։ Ինչպես ТАСС-ին հայտնել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունում, բոլոր մահացածների ինքնությունները պարզվել են, նրանք համապատասխանում են հայտարարված ցուցակին, որում ներառված է Պրիգոժինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular