ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ փորձագետ Բալասանյանը երկրի փրկությունը տեսնում է Իրան-Ռուսաստան-Չինաստան եռանկյունում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը պետք է լինեն Երևանի արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները, քանի որ այդ եռանկյունու մեջ է Հայաստանի որպես պետության փրկությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել միջազգային քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը։

«Արևմուտքը հինգ տարվա ընթացքում ցույց տվեց, որ չի կարող վստահելի գործընկեր լինել։ Դա վերաբերում է նաև Ֆրանսիային, քանի որ այդ երկիրը 2020 թվականի հուլիսին Ադրբեջանին վաճառել է արբանյակներ, որոնք թշնամին օգտագործել է 44-օրյա պատերազմի ժամանակ,- ասել է Բալասանյանը,- Եվրոպան զրոյական շահ ունի մեզ պաշտպանելու, իսկ Ադրբեջանին պաշտպանելու շարժառիթները շատ են, իսկ գազն առաջին հերթին, քանի որ առջևում ձմեռ է, ուստի Եվրոպան չի կարող անաչառ լինել»։

Բալասանյանի խոսքով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների հետևում կանգնած է Արևմուտքը, որը նախագահ Ալիևից պահանջում է ամեն գնով հասնել ռուս խաղաղապահների և 102-րդ ռազմակայանի դուրսբերմանը տարածաշրջանից։ Իսկ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու Ալիևի առաքելությունը պայմանավորվում է այն, որ Արևմուտքն աչք է փակում Արդարադատության միջազգային դատարանի պահանջի Ադրբեջանի չկատարման և Բաքվի այլ գործողությունների վրա։

Միաժամանակ, ըստ Բալասանյանի, հայկական կողմից ոչ-ոք չի խոչընդոտում Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը ստեղծել է այնպիսի արհեստական կազմակերպություններ, ինչպիսին է օրինակ «Արևմտյան Ադրբեջան»-ը, և «վախի թանձրուկի» տակ մեկ առ մեկ զավթում է հայկական տարածքները։ Նա կարծում է, որ այդ քաղաքականությունը կշարունակվի նաև ապագայում։ Այդ համատեքստում Բալասանյանը կարևորում է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հետ համագործակցությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular