ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է, թե երբ «Դինամոն» գումար կստանա «Ռեալ Սոսյեդադից» Զախարյանի տրանսֆերի համար

ՍՊՈՐՏ

Alphanews.am-ը գրում է.

Օրերս արտերկիր էր մեկնել հայազգի ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը։ Ֆուտբոլիստը Մոսկվայի «Դինամոյից» տեղափոխվել է «Ռեալ Սոսյեդադ»: Մոսկովյան ակումբին միայն մնում է գումար ստանալ Զախարյանի տրանսֆերի համար։ «Դինամոյի» գործադիր տնօրեն Պավել Պիվովարովը հայտնել է, թե երբ դա տեղի կունենա։

«Գումարը տեսանք թղթակցային հաշվին։ Սպասում ենք երկուշաբթիին։ Կլինի մեկ տրանշով»,- ասել է Պիվովարովը։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել օգոստոսի 19-ին։ 20-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է հինգ տարով՝ մինչև 2028/2029 մրցաշրջանի ավարտը։ Մինչ այդ մարզիկը երեք տարի հանդես է եկել «Դինամոյում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular