ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» տղաների առևանգման դեպքով նամակներ է ուղարկել միջազգային կազմակերպություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» դատապարտում է Հակարիի անօրինական անցակետում տղաների առևանգման դեպքը և այդ առիթով տասնյակ անհատական նամակներ է ուղարկել միջազգային կազմակերպություններին, այդ թվում և համաշխարհային ֆուտբոլային ակումբներին ու ֆեդերացիաներին: Հայտնում են ճակատի ֆեյսբուքյան էջում:

Հանրային շարժումը միջազգային սպորտային համայնքի ուշադրությունն է հրավիրում տեղի ունեցածի հանդեպ և խորը մտահոգություն հայտնում կատարվածի անհամաչափ արձագանքի առիթով: Ֆուտբոլային «Ավո» թիմի երիտասարդ սպորտսմենները, որոնք մարմնավորում են Արցախի ժողովրդի կամքն ու ոգին, զոհ են դարձել ադրբեջանական ագրեսիայի, ինչն ուղղակիորեն խախտում է մարդու իրավունքներն ու սպորտային օրենքները: Սպորտային սկզբունքները, որ անկյունաքարային են ֆուտբոլային համայնքի համար ու պաշտպանված են աշխարհի բոլոր անկյուններում, Արցախում ոտնահարվում են:

Կատարված բռնությունը ոչ միայն խախտում է սպորտային էթիկան, այլ նաև վկայում է հումանիտար ճգնաժամի մասին:

Տղաների առևանգման ակտը ոչ միայն մարզական օրենքներին է հակասում, այլ նաև ցուցադրում է Ադրբեջանի անօրինական ու ագրեսիվ վերաբերմունքը Արցախի նկատմամբ:

Համաշխարհային ֆուտբոլային համայքնը կարևոր դերակատարություն ունի նման անօրինական խախտումները դատաապարտելու հարցում, քանզի դա կարևոր է ոչ միայն առանձին սպորտսմենների պաշտպանության, այլ նաև սիրված ու գեղեցիկ խաղի հեղինակությունը, ամբողջականությունն ու ներառականությունը պահպանելու տեսանկյունից:

Թախանձագին խնդրելով բոլորի աջակցությունը, կոչ ենք անում ֆուտբոլային ասոցիացիաներին, սպորտսմեններին` դատապարտել «Ավո» ֆուտբոլային ակումբի սպորտսմենների հետ կատարվածն ու գործադրել հնարավոր ջանքերը` բարձրաձայնելու անընդունելի արարքը, ընդլայնելու միջազգային ճնշումը Ադրբեջանի նկատմամբ` տղաների անվնաս ու անվտանգ վերադարձի գործում:

Միասին հանդես գալով նման անարդարության դեմ, մենք կարող ենք նպաստել ֆուտբոլի դերի բարձրացմանը` հակասությունների հարթման, ժողովուրդների և մշակութային երկխոսության հարցում:

Նամակն ուղարկվել է տասնյակ կազմակերպություններին, այդ թվում նաև` ՈւԵՖԱ-ի նախագահ` Ալեքսանդր Սեֆերին, ՖԻՖԱ-ի նախագահ` Զիանի Ինֆանտինոյին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ` Արմեն Մելիքբեկյանին, Կոնիֆային:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular