ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է առաջարկել Մակրոնն Ալիևին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 29-ին ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Էմանուել Մակրոնը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։

Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ակնա-Ստեփանակերտ եւ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների բացման հարցը։ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը Արցախի  բնակչության ներկայացուցիչներին «հրավիրել է Բաքու և Ադրբեջանի այլ քաղաքներ՝ վերաինտեգրման հարցերը քննարկելու, սակայն նրանք հրաժարվել են դրանից՝ նպատակաուղղված կերպով փորձելով իրավիճակը ներկայացնել որպես իբր հումանիտար լարվածություն»։

Իլհամ Ալիևը նշել է, թե Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը կարող է օգտագործվել «Ադրբեջանի մաքսային և սահմանային ռեժիմի կանոնների պահպանմամբ»։

Նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին նշել է, որ Ֆրանսիան իր կողմից նույնպես պատրաստ է նպաստել իրավիճակի կայունացմանն ու առկա լարվածության վերացմանը, և առաջարկել է շարունակել շփումները Ֆրանսիայի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular