ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գայլուկ

ՖՈՏՈ

Գարեջուր արտադրողներն ունեն այնպիսի հսկայական գործիքակազմ, որին կնախանձեին նույնիսկ նկարիչները։ Հնարավոր է հսկայական համային գունապնակ ստանալ մեծ քանակությամբ ածիկային տեխնոլոգիաների և գայլուկի անգամ ավելի բազմաքանակ տեսակների շնորհիվ: Ինչպես համտեսողներն են ասում  գայլուկն է ստեղծում գարեջրի մարմինը, այսինքն նրա խտությունն ու համի հարստությունը։ Գայլուկը գարեջրի հոգին է: Իսկ իրականում այն գաղձազգիների ընտանիքի մոլախոտ է, ծառերի, թփերի, կիսաթփերի, տնկիների, խաղողի վազի, խոտաբույսերի, բանջարաբոստանային և այլ բույսերի մակաբույծ։
Գարեջրագործների համար արժեք ունեն գայլուկի միայն կոները՝ իգական ծաղկաբույլերը: Գայլուկի բաղադրության բոլոր միացությունները կարելի է բաժանել չորս խմբի.
-Ալֆա թթուներ. Նրանք են տալիս դառը համը, որը լրացնում է ածիկի քաղցրությունը: Բացի այդ, նրանք ունեն հակաբակտերիալ հատկություններ: Սակայն ալֆա թթուներն իրենց առավելագույն ազդեցությունը տալու համար պետք է անցնեն իզոմերացման գործընթաց, որը տեղի է ունենում գայլուկի մարսման ժամանակ։
-Բետտա թթուներ. Նրանք պատասխանատու են յուրաքանչյուր գարեջրի սիրահարի համար ծանոթ համի համար: Բայց ջերմային մշակման ժամանակ դրանք ոչնչացվում են, և դա գարեջրագործների համար դժվարություններից մեկն է՝ պահպանել ալֆա և բետտա թթուները։
-Եթերային յուղեր. Նրանք պատասխանատու են յուրահատուկ համերի համար, որոնցով տարբերում են տարբեր գարեջրերը: Հենց նրանք են գարեջրին տալիս դեղաբույսերի, խեժի, ցիտրուսների կամ համեմունքների հոտ։ Եթերային յուղերը նույնպես քայքայվում են տաքացման ժամանակ։
-Տանիններ. Դրանց հիմնական գործառույթը սպիտակուցների նստեցումն է, ինչի արդյունքում գարեջուրը ժամանակի ընթացքում չի պղտորվում։
Բետտա թթուների և եթերայուղերի պահպանման խնդիրը լուծվում է գայլուկի մի քանի տեսակների օգտագործմամբ։ Գոյություն ունի գայլուկի տեսակների պայմանական դասակարգում: Կան դառը, անուշաբույր և ունիվերսալ տեսակներ: Առաջինները շատ են պարունակում ալֆա թթուներ: Անուշաբույր տեսակները, ինչպես ենթադրում է անունը, պարունակում են շատ բետտա թթուներ և եթերային յուղեր: Այդ տեսակները կարճ են խմորում, իսկ երբեմն նույնիսկ ավելացնում են արդեն պատրաստի կախույթին։ Ունիվերսալ տեսակները, որոնք այսօր ամենատարածվածն են, ունեն բոլոր անհրաժեշտ նյութերի հավասարակշռված պարունակություն: Այդ տեսակի գայլուկը գարեջրի պատրաստման գործընթացում ավելացվում է երկու անգամ։
Բացի այդ, գայլուկները բաժանվում են ազնվածին և սելեկցիոն տեսակների: Ազնվածին տեսակները վայրի գայլուկի անմիջական ժառանգներն են։ Նրանք բնականաբար առաջացել են տարբեր տարածքներում և առավել հաճախ կոչվում են այն վայրերի անուններով, որտեղ աճել են, օրինակ, Hallertauer-ը աճել է Բավարիայի Հալերտաու շրջանում: Ամենահայտնի տեսակներից են Ժատեցկի, Տետնանգեր, Շպալտեր և այլ տեսակների գայլուկները։
Ազնվական գայլուկների հիման վրա մշակել են հսկայական քանակությամբ նոր տեսակներ, որոնցից մի քանիսն ունեն զարմանալի հատկություններ: Օրինակ՝ անգլիական Bramling Cross-ը ունի սև հաղարջի համ, գերմանական Opal-ը՝ պղպեղի և ցիտրուսային, իսկ ավստրալական Green Bullet-ը կիտրոնի-սոճու բույր:
Աշխարհում գարեջրի բազմաթիվ տեսակներ կան, գայլուկների տեսականու առկա բազմազանությունը թույլ է տալիս վստահորեն ասել, որ դեռ ամեն հնարավոր տեսակի գարեջուրը չի որ համտեսվել է։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular