ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության ինքնամոռաց խրախճանքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին հինգ տարիներին ՀՀ քաղաքական դաշտի ադեկվատ հատվածը պարբերաբար ահազանգում էր Արցախի շուրջ օղակը սեղմվելու և հնարավոր անդառնալի հետևանքների մասին, սակայն, ինչպես սովորաբար լինում է դեգրադացված ու դեմագոգիայի զոհ դարձած հասարակությունների դեպքում, ոչ-ոք այդ ամենին ուշադրություն չէր դարձնում, ավելին, հակադարձումների տարափ էր տեղում, թե «նախկին թալանչիները մարդկանց շրջանում խուճապ են տարածում»։

Թեման զարգացնելով հավելենք, որ այդ ամենն անմիջական ուղղորդում ուներ փաշինյանական շայկայի կողմից, քանի որ նրանք, փայլուն գիտեին իրենց քայլերի հաջորդականությունն ու հետևանքները, ուղղակի ամեն միջոց ու հնարք կիրառում էին մարդկանց թմբիրի մեջ պահելու ու ինչքան հնարավոր է երկար։

Պերմանենտ կազմաքանդման ու հյուծման գործընթացներն իրենց երկար սպասեցնել չտվեցին, և այսօր մենք կանգնած ենք Արցախի փաստացի կորստի առաջ, իսկ իշխողները շարունակում են ինքնամոռաց խրախճանքը․ խրախճանքը ժանտախտի ժամանակ։ Երբ արդեն պարզ դարձավ և բոլոր խաղաքարտերը բաց էին, հասկանալի ու հստակեցված ` նշմարվեց Արցախի ու արցախահայության ճակատագրի ապագան, իշխանությունն իր տարբեր մանիպուլյատորներով ի դեմս Փաշինյանի, ամիսներ շարունակ թմբկահարում էր «արցախահայության անվտանգության և իրավունքների մասին» կեղծ թեզերը, որոնց առաջին հերթին հենց իրենք չէին հավատում։

Այս տիրաժավորումն ամենշաբաթյա ռեժիմով հնչում էր հենց  Նիկոլ Փաշինյանի արյունոտ շուրթերից, երբ նա կառավարության նիստերի մեկնարկին, իր ավանդական ընթերցանության ժամանակ, խոսում էր «արցախահայությանը սպառնացող ցեղասպանության» և «նրանց անվտանգության ու իրավուննքերի միջազգային երաշխիքների մասին» տաֆտալոգիայով։ Ավելին, Փաշինյանը հստակ գիտեր, որ նման մեխանիզմներ իրականում չկան և չեն էլ լինելու և հենց դրա համար էլ ինքնամոռաց անգիր արած կրկնում էր իր այդ պնդումները։

Ամիսներ շարունակ Քպ-ական տարբեր դեմքեր, իրենց հարցազրույցներում խոսում էին Ադրբեջանի կազմում Արցախի գոյության, արցախցիների և ադրբեջանցիների համակեցության անհասկանալի եզրույթների մասին և փորձում բոլորիս համոզել, թե արցախցին կարող է ապրել  ադրբեջանցու հետ կողք կողքի՝ ընդգծելով, թե «նման իրավիճակներ նախկինում էլ եղել են»։ Մի քանիսն էլ, այն հակադարձումներին, թե արդյո՞ք չկան ռիսկեր մարդկանց կյանքի, կենսական պայմանների վտանգի համար, նրանք հատուկ կեցվածքով շեշտում էին, թե «արցախցու հանդեպ որևէ բռնություն չի լինի, քանի որ սա 21-րդ դարն է»։

Փորձենք առերեսվել իրականության հետ։ Որքան էլ իշխող խունտայի մարզամատիկ կերպարները հոխորտան և հորթի հրճվանքով փորձեն օրակարգեր ձևավորել փաստ է այն, որ այսօր ունենք կորսյալ Արցախ և օրը ցերեկով առևագնվող արցախցիներ։ Նախ Վագիֆ Խաչատրյանը, ապա օրերս Հակարիի անցակետում առևանգված երեք պատանիներն ասվածի դաժան արձանագրումներ են, երբ ուղղակի, առանց որևէ այլևալության, մարդկանց մի քանի հարյուր մարդու ներկայությամբ առևանգում են։ Թե ինչպես են մեկնաբանում կատարվածը լրիվ ֆանտաստիկայի ժանրի է, երբ Քոչարյան Անդրանիկի դեմքով ասվում է, թե «նախկինում նույնպես եղել են առևանգումներ, առևանգել են Մանվել Գրիգորյանին, Սամվել Բաբայանին, բայց մենք հաղթել ենք»։ Քոչարյան Անդոն թերևս մոռանում է, թե ովքեր էին այդ օրերին ներկայացնում ՀՀ-ն, ինչ ղեկավարություն էր կոորդինացնում բանակն ու ՀՀ դիվանագիտական ճակատը, և ինչ ապիկար անմեղսունակ թրքահպատակներ են այսօր ստանձնել այդ պարտականությունները։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular