Ի՞նչ 3 հարց են տալիս հրեշտակները մարդուն՝ մահվանից հետո
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄարդու մահից հետո տեղի ունեցող դեպքերը տարբեր կրոնական ուղղություններ տարբեր կերպ են մեկնաբանում:
Օրինակ՝ կաթոլիկների մոտ, բացի դժոխքից և դրախտից, ընդունված է հավատալ նաև քավարանի գոյությանը, որտեղ մարդու հոգին որոշակի ժամանակ է անցկացնում՝ մաքրվելով գործած մեղքերից: Առաքելական եկեղեցում նման բան չկա:
Այս հարցին այլ կերպ է մոտենում Իսլամը: Համաձայն մահմեդականների կրոնի՝ մահացածի հուղարկավորությունից հետո, երբ վերջին մարդը լքում է գերեզմանի տարածքը, հանգուցյալի փոս են իջնում Ալլահի ստեղծած երկու ամենազարհուրելի հրեշտակները՝ Մունկարն ու Նակիրը: Իսլամում նրանք հարցաքննող և պատժող հրեշտակների գործառույթներ են կատարում: Իջնելով փոսի մեջ՝ նրանք հանգուցյալին երեք հարց են տալիս, որոնց պատասխանից էլ որոշում են նրա հոգու հետագա ճակատագիրը: