ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը Արցախը դիտարկելով Ադրբեջանի մաս, նպաստել է Արցախի պաշարմանը. Անդրանիկ Թեւանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի ավագանու ընտրությունները մենք դիտարկում ենք որպես ամբողջական իշխանափոխության հնարավորություն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, Նուբարաշենում քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորող Անդրանիկ Թեւանյանը:

«Նիկոլ Փաշինյանը Արցախը դիտարկելով Ադրբեջանի մաս, նպաստել է Արցախի պաշարմանը: Նա իր հանցավոր համաձայնությամբ Ալիեւի հետ սպառնալիք է ստեղծել Հայաստանի համար: Համոզված ենք, որ միայն Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ է հնարավոր Հայաստանի համար իրական խաղաղություն եւ անվտանգություն ապահովել: Կոչ ենք անում մասնակցել ընտրություններին եւ ոչ ասել ստի ու կեղծիքի վրա հիմնված Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Մենք ընտրություններին մասնակցում ենք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ծրագրով: Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է Հայաստանի գոյությանը»,-հայտարարեց նա:

Բնակիչներից մեկը կոչ արեց լուծել թափառող շների հարցը, որոնք անընդհատ գիշերները հաչում են, վախեցնում են բնակիչներին, ինչին Անդրանիկ Թեւանյանն արձագանքեց. «Երկրում մեծ թափառող շներից որ պրծնենք, մանր շների հարցը հեշտ է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular