ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանությունը Հայաստանը վերածել է թմրամոլության կենտրոնի. Շենքերի վրա թմրանյութերի տարածման գովազդներ են. Թեւանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս իշխանությունները Հայաստանը վերածել են մահվան թատերաբեմի, Հայաստանը վերածել են թմրամոլության կենտրոնի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, Նուբարաշենում քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորող Անդրանիկ Թեւանյանը:

«Մեր այցերի ընթացքում մենք նկատում ենք շենքերի վրա, մուտքերի մոտ թմրանյութերի տարածման գովազդներ: Մենք չենք հավատում, որ իշխանությունները տեղյակ չեն դրա մասին, մենք համոզված ենք, որ նրանք խրախուսում են դա, որովհետեւ իրենց համար դա բիզնես է:

Դրա համար ենք նաեւ ասում, որ այս իշխանությունները պետք է հեռանան, որ Հայաստանը թմրամոլության կենտրոնի չվերածվի: Միացեք մեր պայքարին եւ ձեր ակտիվությամբ աջակցեք մեր ծրագրերին»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular