Ազատավանում ծաղրել են Տիգրան Կարապետյանին. «ՉԻ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Կիրակի օրը Սեյրան Օհանյանի գլխավորությամբ հանդիպում է եղել Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ազատավանցիները շատ վատ են ընդունել ժամանակին իրենց գյուղին աջակցած Կարապետիչին: Նրանք բացահայտ հեգնել են Տիգրան Կարապետյանին եւ ծաղրական հարցեր ուղղել նրան, ինչը վրդովվեցրել է վերջինիս: Այսպիսով Ազատավանի գյուղապետ Պետիկ Ղազարյանի ջանքերով հանդիպումն անցել է անլուրջ մթնոլորտում, եւ Տիգրան Կարապետյանն իր թիմակիցների հետ հիասթափված հեռացել է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: