ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծնողների եւ ՊՆ պաշտոնյաների քաշքշուկի մասին լուրերն իրական չեն, Պապիկյանը կհանդիպի ծնողներին․ ՊՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողների եւ ՊՆ պաշտոնյաների միջեւ եղած քաշքշուկի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

«Ծնողները հանդիպել են պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հետ: Այժմ ընթացքի մեջ է ԲՀԱ վարչության պետի հետ հանդիպումը: Պաշտպանության նախարարի տեղակալը ծնողներին փոխանցել է պաշտպանության նախարարի պատրաստակամությունը՝ առաջիկայում անհատական հանդիպումներ ունենալ ծնողների հետ»,- հավելեց ՀՀ ՊՆ խոսնակը։

Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողներն այժմ Պաշտպանության նախարարության շենքի փոքր դահլիճում են եւ պահանջում են հանդիպում Սուրեն Պապիկյանի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular